ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատասխան են տալու բոլոր նրանք, որոնց պատճառով ունեցել ենք զոհեր. Կարապետյան

Խորհրդարանում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այսօր քննարկվեց 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

 

Հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի իր գործընկերներին. «Հանձնաժողովի հենց առաջին նիստից մենք աշխատել ենք՝ ունենալով կոնսենսուս: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա և չի լինելու»:

 

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պատվով է անցել 6 ամիսները՝ չնայած ինչ ասես, որ չասացին հանձնաժողովի մասին. «Քաղաքական որևէ շահարկման տեղիք մենք չենք տվել ու չենք տալու: Խնդրում ենք ԱԺ-ին ևս 6 ամսով երկարացնելու, որովհետև ծավալը շատ մեծ է, և դեռ աշխատանքներ կան: Հանձնաժողովը չի ստեղծվել որևէ մեկին պատժելու համար, բայց եթե որևէ մեկի մեղքը պարզվի՝ դիմելու ենք իրավապահ համակարգին: Բոլոր այն մարդիկ, որոնց բացթողումների պատճառով ունեցել ենք զոհեր և տարածքների կորուստներ, միանշանակ պատասխան են տալու»:

 

Տեսանյութը` Armdaily.am-ի.

 

 

Քաղաքականություն

Պատահարներ