ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ շոգեքարշն էլ գողացան. Վարդան Ղուկասյանը` ապօրինությունների մասին

«Երբ երկրաշարժը տեղի ունեցավ, ցավոք, վայ, իշխանավորների երեսից, էն ժամանակվա ղեկավարների՝ ՀՀՇ-ի, ամբողջ եկած օգնությունը փոշիացվեց»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո եկած օգնությամբ կարելի կլիներ ոչ միայն աղետի գոտին վերականգնել, այլև ամբողջ Հայաստան կառուցել։
«Այդ գումարները փոշիացվեցին, լցվեցին դաշտերի մեջ։ Թալանվեցին հսկայական գումարներ։ Ցավում եմ, որ փոխանակ մենք մեր եղբայների ու քույրերի վերքերին դարման դնեինք, մի բան էլ այստեղից գողացան ու տարան։ Երկրաշարժից հետո, որ մտնում էիր Գյումրի, տեսնում էիր տասնյակ հազարավոր կռունկներ, դրանք բոլորը այն ժամանակվա ղեկավարության կողմից տարվեց ու թալանվեց։ Բացի դրանից, մեկ հատ մանկական երկաթուղի մնացել էր, որ չէր քանդվել, Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ շոգեքարշն էլ գողացան, տարան Երևան։ Այդ ստադիոնը, որ կառուցվել է, ամբողջությամբ աղետի գոտու շինարարական նյութերով է կառուցվել։ Ցավում եմ, որ նմանատիպ ղեկավարներ են եղել և մինչև այսօր պատասխանատվություն չեն կրել»,-հավելել է նա։

 

Ղուկասյանը նշել է, որ իր քաղաքապետ եղած տարիներին 15 հազար բնակարան է կառուցվել, քաղաքից հանվել է 40 հազար տնակ։
 

«Հիմա քաղաքում ինչ տեսնում եք, իմ օրոք է կառուցվել»,ասել է նա։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ