Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել ղազախական այլ ակումբում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել ղազախական այլ ակումբում:

Այս մասին գրում է Kazfootball-ը: Բարսեղյանը կարող է միանալ մայրաքաղաքային թիմին՝ «Աստանա»-ին: Դեռևս վերջնական ոչինչ հայտնի չէ: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և հունական ակումբներ ևս:

 

Տիգրան Բարսեղյանը մինչ այս հանդես էր գալիս ղազախական «Կայսար» ակումբում: Նա թիմում կազմում մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Քաղաքականություն

Պատահարներ