Ընդդեմ Հանրային հեռուստաըկերության դատը Հ1-ի նախկին լրագրողները շահել են

Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որին  եւ Լիանա Կարապետյանին աշխատանքից ազատել էին անցած տարեվերջին ։

 

Նա մասնավորապես գրել է.

«ՀԱՂԹԱՆԱԿ VICTORY Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը վիրտուոզ էր...  շնորհակալ  ենք»։

 

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը,  կրճատել  էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։  Դրանից հետո նրանցից երկուսը՝  Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։

Քաղաքականություն