ԱԺ-ն ընդունեց ՍԴ-ի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 ձայն։ Նախագծի օգտին քվեարկեցին 65 պատգամավոր, դեմ էր 33 պատգամավոր։

 

Քվեարկության արդյունքներին գումարվեցին նաև 18 պատգամավորների ձայներ, որոնք նիստին չէին մասնակցում, բայց նամակով թողել էին իրենց կողմ ձայները, այդպիսով՝ 83 ձայն կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց նախագիծը։

 

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Քաղաքականություն

Պատահարներ