Դանակահարություն դպրոցում, բերման ենթարկված կա․ նոր մանրամասներ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերողջը։ Ոստիկանության լրատվության բաժնից Auroranews-ին տեղեկացրին, որ ահազանգով դպրոց են գնացել ոստիկանության աշխատակիցներ, կա բերման ենթարկված աշակերտ։ Նշվում է, որ և՛ դանակահարվածը և՛ դանակահարողը  2003 թվի ծնունդ են։ 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ Auroranews-ին տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխվել 16 տարեկան պատանի։ 

«Գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, ունի որովայնի առաջնային պատի  ծակած չթափանցող վերք, նաև աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին բժշկական կենտրոնից։ 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ 

Քաղաքականություն

Պատահարներ