Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%. Կարապետյան

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.

 

Հիշո՞ւմ եք՝ մի քանի ամիս առաջ մի քանի տեղ լույս տեսնող հոդվածների շարքը այն մասին, որ քաղաքապետարանը իբր չի կարողանում եկամուտների հավաքման պլանը կատարել։

Եվ այսպես, ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%:

Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն-ով:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ