Գետնանուշ կերած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Դերձյան

Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը: 

 

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ  վերակենդանացման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

 

Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ