Լոռեցյանի պարտականությունները բաշխվել են տարբեր պաշտոնյաների մեջ. Կժդրյան

Օրեր առաջ կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու «Լոկոմոտիվ»  ֆուտբոլային ակումբի նախագահ` Հրաչյա Քանանյանը ձերբակալվել են։

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ, հասկանալու համար՝ արդյոք Լոռեցյանի լիազորությունները դադարեցվե՞լ են, թե՝ որևէ մեկին է վերագրվել պաշտոնյայի գործունեությունը:

 

Հարցին՝ նախարարության ներսում կա՞ն քննարկումներ, թե ով կարող է փոխարինել Լոռեցյանին, Անժելա Կժդրյանը պատասխանեց.

 

«Լոռեցյանի պարտականությունները բաշխվել են տարբեր պաշտոնյաների մեջ»։

 

Կժդրյանը հավելեց, որ ներկա պահին չի կարող ասել այն մարդկանց անունները, որոնք կկատարեն այն աշխատանքը, որն իրականացնում էր Լոռեցյանը:

 

Նշենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ