Թող հանգիստ նստեն տեղները և վայելեն մեր ճանապարհները. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀԿ–ի մասին

Մեկ տարվա ընթացքում այսօրվա իշխանությունն ասել է այնքան գործ, որքան ՀՀԿ-ն չի արել 10 տարվա ընթացքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ներկայացուցիչների կողմից իրենց իշխանության հասցեին հնչող քննադատություններին։

 

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց իշխանությունը մեծ քանակությամբ ճանապարհներ է վերանորոգել լավ որակով։

 

«Այնպես որ ՀՀԿ ներկայացուցիչները թող հանգիստ նստեն տեղները և վայելեն այսօրվա լավ  երկիրը, մեր լավ ճանապարհները»,– ասաց նա։

 

Անդրադառնալով իրենց իշխանության բացթողումներին ու թերություններին՝ Հակոբյանն ասաց. «Բացթողումները շատ են, բայց եթե դնենք նժարին, առավելություններն ավելի շատ են։ Մարդիկ մեզնից դժգոհել են, որ ավելի կոշտ միջոցներով չենք գործել։ Ուսուցչի, բժշկի աշխատավարձը բարձրացրել ենք, ինձ մոտեցել են այլ ոլորտի մարդիկ, ասել են՝ ինչո՞ւ մեր աշխատավարձը չի բարձրանում»։

Քաղաքականություն

Պատահարներ