Վահե Դանիելյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում եւ նշված Արդարադատության նախարարության էջում:

Վահե Դանիելյանը ծնվել է 1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

 

Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

 

Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)
2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ
2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ
2014 թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ
2014- 2015 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2016-2018 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
 

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Քաղաքականություն

Պատահարներ