Ադրբեջանը բացատրություն է տվել վրացի հովվին վիրավորելու առնչությամբ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել Դավիթ Գարեջիի տարածքում ադրբեջանցի սահմանապահների կողմից հրազենային վիրավորում ստացած վրացի հովվի հետ կապված միջադեպի մասին:

 

«Երբ սահմանապահները փորձել էին հոտը հետ քշել վրացական տարածք, հոտին ուղեկցող տասից ավելի հովվաշներ հարձակվել են սահմանապահների վրա: Սկզբում սահմանապահները օդում նախազգուշական կրակ են բացել, բայց դա չի օգնել և ստիպված են եղել կրակել շների ուղղությամբ: Միայն դրանից հետո սահմանապահ ջոկատի անդամները նկատել են գետնին ընկած վիրավոր հովվին և տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ պարզվել է հովվի ինքնությունը, որը Վրաստանի ադրբեջանցի է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է նաև, որ միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Նշվում է նաև, որ միջադեպը տեղի չի ունեցել Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանային տարածքում, հաղորդվում էր ավելի վաղ:

Քաղաքականություն

Պատահարներ