«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Սենեգալից

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվեց առաջին նորեկով:

 

Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ:


28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է երկու անվանի ակումբների ` Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»:


 2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու»-ում:

Քաղաքականություն