Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խաչիկ Ս-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Նարեկ Մ-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Ս-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Արմավիրի ոստիկանները Խաչիկ Ս-ին և Նարեկ Մ-ին հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ են վերցվել ծնողի և մանկավարժի ներկայությամբ, որիկց հետո բաց են թողնվել։ 

Քաղաքականություն

Պատահարներ