ԱԺ-ն ընդունեց ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակ առաջարկելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

 

Երեկ այս նախագիծն ընդունվել էր 83 կողմ, 33 դեմ ձայներով։ Այսօր ձայները բաշխվեցին այսպես․

Կողմ – 82 ձայն (այդ թվում՝ 7 կողմ ձայներ՝ նամակներով),

Դեմ – 34 ձայն։

Նախագիծն ընդունվեց՝ չնայած, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։

Քաղաքականություն

Պատահարներ