ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձնաբուքի պատճառով 48 մեքենա է բախվել. վիրավորները հոսպիտալացվել են

ՌԴ Վլադիվոստոկի երկրամասում Խաբարովսկ-Վլադիվոստոկ մայրուղու Նոր Դե-Ֆրիզ գյուղի մոտ բուքի և մերկասառույցի պատճառով իրար են բախվել 48 ավտոմեքենա: Ինչպես հայտնում է երկրամասի Ճանապարհային ոստիկանությունը, այդ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Վթարի հետևանքով 12 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցները տեղում կարգավորում են երթևեկը: Երկրամասի իշխանությունները խորհուրդ են տվել աշխատանքային օրը կրճատել, քանի որ ժամը 16:00-ից հետո հիդրոմետ ծառայության տեղեկություններով, ձյան առատ տեղումներ են սպասվում և քամու ուժգնացում:  

Քաղաքականություն