Գազի հարցով Մոսկվան ու Կիևը կրկին կհանդիպեն Վիեննայում

Գազի հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, հայտնում է УНН- ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին: 

 

Նշվում է, որ բանակցությունները տեղի կունենան Վիեննայում: Պատվիրակությունների կազմը այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ: Գազի հարցով նախորդ երկկողմ բանակցությունները տեղի են ունեցել Վիեննայում նոյեմբերի 28-ին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվացնել բանակցությունները: 

Քաղաքականություն

Պատահարներ