Գիշերները տագնապից ու սթրեսներից չենք քնում. վարորդները վրդովված են

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» անվանումով ֆեյսբուքյան էջում, որը նախատեսված է ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրների լուծման, վարորդներին իրավական աջակցության տրամադրման համար, վարորդներից մեկը մտահոգություն է բարձրաձայնել վերջին շրջանում մեքենաներից աճող գողությունների ու թալանի վերաբերյալ: Վարորդը առաջարկում է ստեղծել խումբ, որտեղ այս հարցը կքննարկեն: Նա առաջարկում է փոքր խմբերով մշտապես շրջել քաղաքում և տեղում հայտնաբերել գողություն կատարողներին: Ըստ վարորդի` եթե մեկ, երկու անգամ բռնեն տեղում հանցագործություն կատարող անձին, նման դեպքերը կկրճատվեն: Մեկնաբանություններում վարորդները կիսում են մտահոգությունը կոչով դիմում իրավասու կառույցներին, այս դեպքում Ոստիկանությանը և Կառավարությանը: 

 

Գրառումն ամբողջությամբ` ստորև

 

 

«Սիրելի խմբակիցներ, այս գրառումը մի քանի խմբերում եմ տեղադրելու, քանի որ աջակիցների մեծ բանակի կարիք կա: Խնդրում եմ ադմիններին ստեղծել պայմաններ համախմբվելու ու դիմակայելու ներկա իրավիճակին: Օրեցօր շատանում են գողություններն ու թալանը մեքենաների, ֆինանսկան վնասից բացի նաև մեր առողջությանն են վնասում, գիշերները չենք քնում, տագնապից ու սթրեսներից: Կարծում եմ պետք է ռադիկալ լուծում տրվի այս հարցին: Գողանում են բակերից, գարաժներից, կամեռաների տակից, հսկվող ու չհսկվող տարածքներից:

 

Ու ոչ մեկս ապահովագրված չենք դրանից: Եթե Ոստիկանությունը չի ուզում աշխատել 80-100 000 դրամի դիմաց, եթե կառավարությունը սա մանրուք է համարում ու չի ուզում անգամ բառով անդրադառնալ սրան, ապա ես էլ չեմ ուզում կորցնել 800-1000$ արժեցող անվահեծ-անվադողերս, ու այլ պահեստամասեր, ուզում եմ քնել գիշերը, ուզում եմ հանգիստ այցելել ընկերեներիս և չվախենալ բակում թողնել մեքենան:

 

Առաջարկում եմ ստեղծել փոքր շարժական խմբեր և պտտվել փողոցներում, բռնել տեղում շան սատակ անել գողացողին, անկախ տարիքից ու սեռից, հետո մտնել թաղի ոստիկանություն ու վզներից բռնած տաք անկողիններց դուրս շպրտել այդ օրվա հերթապահ սվսվալով քնած ոստիկաններին: 2-3 հոգու որ սատկացնենք, էլ չգործող օրենքներից չեն վախենա, մեզանից կվախենան: Խնդրում եմ թեգեք բոլոր պատկան մարմիններին, բոլոր լրատվամիջոցներին, կապվեք ադմինների հետ խմբերը ստեղծելու համար, պատրաստ եմ կորդինացնել անհրաժեշտության դեպքում: ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԳՈՂԵՐԻՆ ՈՒ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ: Կարծում եմ կգտնենք հետևորդնրի: Մենք շատ ենք, արդար ենք ու կհաղթենք: ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԾՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ»: 

Քաղաքականություն