Հպարտ եմ, որ «Ռոմայի» մի մասնիկն եմ և չեմ ցանկանում հեռանալ ակումբից. Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբակիցներ Նիկոլո Ձանիոլոյի և Միրկո Անտոնուչիի հետ բարեգործական այց է կատարել Հռոմի «Սանտա Մադրե դել Ռեդենտորե» եկեղեցի, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Ռոմա» տեղափոխվելու որոշում ընդունելուն և նշել, որ չի փոշմանում Իտալիա տեղափոխության համար:

«Հպարտ եմ, որ «Ռոմայի» մի մասնիկն եմ: «Օլիմպիկո» ստադիոնում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Ես ինձ երջանիկ եմ զգում «Ռոմայում» և չեմ ցանկանում հեռանալ ակումբից»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է Romanews.eu-ը:

 

Լրագրողները Մխիթարյանին հարցրել են նաև, թե ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը:

«Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Զիդանն է»,- պատասխանել է Մխիթարյանը:

 

Աղբյուրը` NEWS.am SPORT

Քաղաքականություն

Պատահարներ