Մերձմոսկվայում հայտնաբերվել է լուսանկարչի գլխատված մարմին

Մերձմոսկովյան Նիկիֆորո բնակավայրում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու գլխատված դի։ Նրա դին եղել է ավտոբուսի կանգառի մոտ՝ անտառային տարածքում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի իրավապահները։

 

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը սիրողական լուսանկարիչ է եղել։ Ավտոբուսի կանգառից նա գնացել է անտառի ուղղությամբ՝ կենդանիների լուսանկարելու։ Նրա դին հայտնաբերել են մեկ օր անց։

Քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով։

Քաղաքականություն

Պատահարներ