Մեծամասշտաբ հարձակում է տեղի ունեցել Նիգերի բանակային ճամբարի վրա. 60 զոհ կա

Նիգերի արևմուտքում գտնվող բանակային ճամբարի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Նիգերի ուժային կառույցներից ստացած տեղեկություններին: 

 

Ահաբեկիչները ականանետերով կրակ են բացել ճամբարի ուղղությամբ: Զոհվել է 60 մարդ: Ականները հիմնականում ընկել են զենքի ու վառելիքի պահեստների վրա, այդ իսկ պատճառով զոհերի մեծ թիվ ենք ունեցել,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշենք, որ ճամբարը գտնվում է Մալի պետության հետ սահմանի վրա: Ուժային կառույցի ղեկավարը չի մանրամասնել, թե զոհերից որքանն են զինվորական, որքանը քաղաքացիական: 

 

 

 

 

 

Քաղաքականություն