Միտումնավոր մի՛ խոչընդոտիր․ Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լոռու մարզպետարանի կողմից «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին առնչվող քրեական գործի հարուցմանը։ Գրառումը՝ ստորև․

 

«Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական ,ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին:

 

Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սնանկացավ: «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր):

Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում : Անկասկած, նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները, բայց չի հաջովի տապալել այն: Հարց է առաջանում,արդյոք կառավարությունում տեղյա՞կ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի՛ խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:

 

Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները.....»,-գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։


 

Քաղաքականություն