Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում. Կուբաթյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում:

 

Ներկայացնում ենք գրառումը ամբողջությամբ. 

 

«Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում:

Այսօր երեկոյան Պետրոս Ղազարյանի հյուրը կլինի Տիգրան Վիրաբյանը։
Մի հետաքրքիր դրվագ հարցազրույցից։ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,- գրել է նա:

 

 

Քաղաքականություն