Նորագավիթում էլեկտրական հաշվիչներ են այրվել

Դեկտեմբերի 11-ին` ժամը 01:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են էլեկտրական հաշվիչներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:25-ին: Ամբողջությամբ այրվել է 8 էլեկտրական հաշվիչ:


 

Քաղաքականություն