Պատգամավորն իրեն կոռեկտությունից դուրս արտահայտություններ է թույլ տվել. Թորոսյանը` Թագուհի Թովմասյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հակադարձել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարություններին:

 

«Մեր գերատեսչությունը պատշաճ կատարում է իր գործառույթները, իսկ մի պատգամավորի, ով իրեն կոռեկտությունից դուրս արտահայտություններ է թույլ տվել, այդ թվում իմ հասցեին, խորհուրդ կտամ առաջին հերթին սեփական դեստրուկտիվ գործողություններին ուշադրություն դարձնել, որոնց արդյունքում է նաև որ Վարդենիսի զինվորական հոսպիտալը և բժշկական կենտրոնը դեռ չեն միացել ու դեռ ունեն բազմաթիվ խնդիրներ:

Մենք քայլ առ քայլ լուծում ենք մարզային առողջապահության խնդիրները, իսկ ոմանց՝ սեփական անձի կարևորությունն ընդգծելուն ուղղված խառնակչությունները միայն խանգարում են դրան:

Ցավալի դեպքի մանրամասները և մեր գործուղությունները ներկայացված են մեր պաշտոնական պարզաբանման մեջ: Առողջություն եմ մաղթում ծննդկանին և շնորհակալություն հայտնում բժիշկներին նրա կյանքի համար պայքարելու համար», - գրել է Թորոսյանը:

 

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը անդրադառնալով միջադեպին հարց էր բարձրացրել և ասել` քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով:

Քաղաքականություն

Պատահարներ