Շիրակի մարզում Toyota-ն վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել. վիրավոր վարորդը հիվանդանոցում է

Այօսր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 35 NF 668 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում դեռևս անհայտ հանգամանքներում Բաղրամյան փողոցի 73 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն