ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրելի՛ ԲՀԿ, մանիպուլյացիա մի՛ արեք, մեզնից որևէ մեկը ՍԴ անդամներին այրելու կոչ չի արել

Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Մակունցը դիմելով « Բարգավաճ Հայաստան Կուսակցությանը»  հորդորեց չենթարկել մանիպուլյացիաների:

 

«Սիրելի',  ԲՀԿ խմբակցություն, խնդրում ենք մանիպուլյացիաների մի' ենթարկեք, երբեք ոչ-ոք այս ամբիոնից կամ որևէ տեղից կոչ չի արել ՍԴ անդամներին այրելու, գնդակահարելու երևույթներ: Մենք երևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում»,- նշեց Մակունցը:

 

Շարունակելով իր միտքը՝ Մակունցն ընդգծեց, որ փոխարենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից լսում են ցանկացած փոփոխության գնալու մերժում, հրաժարում, թույլ չտալու մոտեցումներ:

 

Մանրամասները ` 24News.am-ի տեսանյութում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ