Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու․ Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Մովսիսյանին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան Արմեն Մովսիսյանն ափսոսանքով նշել է, որ Ամանորի գիշերը հրապարակում երգելու է դրսից հրավիրված արտիստ, ոչ հայաստանցի։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու, ու ընդհանրապես, համերգները շարունակվելու են հրապարակի ու հարակից տարածքներում, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը շատ տարբեր ոճի ու ժանրերի արտիստներ ու խմբեր են ելույթ ունենալու»։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը նշել էր․  «Անկեղծ,հայաստանյան արտիստներին համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը` այլ դրսի աստղը»:

Քաղաքականություն

Պատահարներ