«Անլույս Երևան»․ ե՞րբ կլուծվի մայրաքաղաքի լուսավորության խնդիրը․ քաղաքապետարանից պարզաբանում են

Վերջին շրջանում Auroranews-ը պարբերաբար ահազանգեր է ստանում Երևանի փողոցների լուսավորության խնդրի վերաբերյալ։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամերին Երևանի փողոցները բացարձակ չեն լուսավորվում։ 

«Վաղ առավոտից մարդիկ գործի են գնում, շատերս օգտվում ենք երթուղայիններից։ Ժամը 07։00-ին քաղաքի ոչ մի հատվածում լուսավորություն չկա, որ մարդավարի հասնենք կանգառ, կամ  վթարային իրավիճակներից խուսափելով մեքենա վարենք։ Անմարդկային պայմաններ են, չենք հասկանում՝ դժվա՞ր է այս մի քանի ժամվա խնդիրը լուծել, մեր անվտանգությունը բացարձակ կարևորություն չունի՞ քաղաքային իշխանությունների համար»,- վրդովված նշեցին մեզ զանգահարած քաղաքացիները՝ հավելելով, թե համերգների համար նախատեսված գումարներ միշտ գտնվում են։ 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Auroranews-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրին, նշելով, որ իրենք էլ են մտածում դրա լուծման ուղիների մասին. «Սակայն պետք է անցնենք էլեկտրախնայող լուսավորության ռեժիմի, նոր կարողանանք մտածել խնդրի լուծման ուղիների մասին»։ 

 

Պարոն Կուբատյանից հետաքրքրվեցինք՝ նկատում ենք, որ ի տարբերություն անհրաժեշտ ժամերի, երբեմն որոշ փողոցներ ցերեկային ժամերի են լուսավորվում, նշեց, որ վերանորոգման աշխատանքներ են պատճառը։ 

 

Նրա պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ