«ԲՀԿ»-ն կողմ է քվեարկել միայն զենքի վարկին․ Մելքումյան

1.Փողը շատ է

2.Չես կարողանում օգտագործել

3.Տոկոսով նորից փող ես վերցնում, որ չգիտես՝ ինչ ես անելու.

 

Այս երեք կետով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բնորոշեց կառավարության վարքը, որը մտադիր է 152 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել 2019 թվականի բյուջեի ծախսերը իրականացնելու համար։ Մելքումյանը հիշեցրեց, որ կառավարությունը մինչ այս հայտարարում էր, որ փողի ավելցուկ կա։

 

Պատգամավորը նաև անդրադարձավ այն քննադատություններին, որ հենց ԲՀԿ պատգամավորներն են կողմ եղել այն վարկային համաձայնագրերին, որոնց հետևանքով Հայաստանը միլիարդավոր դոլարների պարտքեր է կուտակել։

 

««Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն միշտ դեմ է քվեարկել վարկերին։ Կողմ է քվեարկել, այո, ռուսական 200 միլիոն վարկին, որովհետև դա եղել է զենքի և զինամթերքի, անվտանգության հարցերի (վերաբերյալ-խմբ․)»,- ասաց Մելքումյանն ու թվեց ևս 1-2 վարկեր, որոնց կողմ են քվեարկել։

Քաղաքականություն

Պատահարներ