Եղել են բազմաթիվ վարկեր, որոնց դեմ ենք քվեարկել. Զոհրաբյան

Այո՛, եղել են վարկեր, որոնց մենք կողմ ենք քվեարկել՝ զենքի ձեռքբերման համար վարկ, Գյումրիի ասֆալտապատման համար հարկ և այլն, բայց եղել են բազմաթիվ վարկեր, որոնց դեմ ենք քվեարկել, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իր խոսքն իշխանությանն ուղղելով՝ պատգամավորը հարց հնչեցրեց.

«Ինչո՞ւ եք վրդովում, որ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան։ Եթե մենք այսօր ֆինանսի խնդիր չունենք, ինչպես բազմիցս ԱԺ ամբիոնից ցիտել է ՀՀ վարչապետը, ինչո՞ւ եք ասում՝ «Արտոնյալ վարկ է, դե տվեք, հետո կմտածենք՝ ինչի վրա ծախսենք»։ Դուք դա պետք է նախապես մտածած լինեիք, մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք։ Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական, անքննադատելի է և անքննելի։ Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։


 

Քաղաքականություն

Պատահարներ