Հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորությունը դատարանի որոշմամբ ոստիկանությունն օրենքով արդեն 12 տարի է ունի. Փաշինյան

Օրինագծի ընդունումը չի նշանակում, թե ում երբ ասես կարող են գաղտնալսել։

 

 Այս մասին Հայաստանի ոստիկանությանը քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր  Սիփան Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորությունը դատարանի որոշմամբ Ոստիկանությունն օրենքով արդեն 12 տարի է՝ ունի։

«Այսօր խոսքը միայն այն մասին է, որպեսզի ոստիկանությանը թույլ տրվի ունենալ սեփական տեխնիկական միջոցներ, ինչը թույլ կտա ավելի օպերատիվ գործել եւ բարձրացնել նրա աշխատանքի արդյունավետությունը»,- ավելացրել է նա։

 

Նշենք, որ օրինագծով առաջարկվում է Հայաստանի ոստիկանությանը հնարավորություն տալ ինքնուրույն գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազրույցները, որոնք որպես կասկածյալ անցնում են այս կամ այն գործով։

Քաղաքականություն

Պատահարներ