Կարող եք ինքնաթիռի տոմս առնել. հունվարի 1-ից այս օրենքը գոյություն չի ունենալու. վարչապետ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած ու 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Այն հնարավորություն կտա վերջիններին վճարել օրենքով սահմանված համապատասխան գումարն ու վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

«Մեր այն հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այլևս չենք երկարացնելու օրենքի ուժը, հնարավորություն ունեն ինքնաթիռի տոմս առնել, պրոցեդուրաներն անցնել ու Նոր տարին էլ ՀՀ-ում նշել: Այս օրենքն այլևս չի երկարաձգվելու, 2020թ. հունվարի մեկից այն գոյություն չի ունենալու»,- հայտարարեց վարչապետը:

Քաղաքականություն