Կիևյան կամրջից 34-ամյա տղամարդ է նետվել

Երեկ` դեկտեմբերի 11-ին, կեսգիշերին Երևանի Կիևյան կամրջից տղամարդ է նետվել։ Նա տեղում մահացել է։ Այս մասին հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանությունում պարզել են տղամարդու ինքնությունը, սակայն անունը չեն հրապարակում։ Նա 34 տարեկան էր։

Արտակարգ իրավիճակների նախարարություն նույնպես ահազանգ է եղել, սակայն քանի որ տղամարդուն արդեն փրկել հնարավոր չէր, փրկարարները դեպքի վայր չեն մեկնել:

 

Ինքնասպանությունների թեման շատ զգայուն է, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում ընդունված չէ վերջին 5-10 տարիների վիճակագրական տվյալները հրապարակել` խուճապ չառաջացնելու համար։ Այնուամենայնիվ, ըստ վիճակագրության` Հայաստանում ինքնասպանության ավելի շատ դիմում են չափահաս տղամարդիկ ու դեռահասները։



 

Քաղաքականություն

Պատահարներ