Լավ չի էն, որ Դուք փորձառու պատգամավոր եք, ու էտ բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի. Թունյանը` Ուրիխանյանին

Հայաստանը, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ, դեֆիցիտով է գրում իր բյուջեն, որպեսզի ավելի շատ ծախս անի, քան հարկեր է հավաքում։ Եվ դա արվում է տնտեսությունն աշխուժացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը։

 

Նա դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանին, որը կառավարության կողմից նոր վարկեր վերցնելը բնութագրեց «լավ չի» արտահայտությամբ։

 

«Լավ չի էն, որ Դուք փորձառու պատգամավոր եք, ու էտ բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի։ Էդտեղ վատ ու լավի բան չկա»,- ասաց Թունյանը։

 

Նա ասաց, որ եթե կարիք կա, Ուրիխանյանը կարող է դիմել հարևանությամբ նստած Միքայել Մելքումյանին (ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ), որը կարող է բացատրել այդ ամենը։

Քաղաքականություն

Պատահարներ