Լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով կան ձերբակալվածներ

Ուկրաինայում ձերբակալել են լրագրող Պավել Շերեմետի սպանության մեջ կասկածվող անձանց: Այս մասին Թվիթերյան էջում գրել է Ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: 

 

«Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կասկածյալներին ու Գլխավոր Դատախազության համաձայնությամբ մեղադրանք է առաջադրվել լրագրողի սպանության համար»,- գրել է Ավակովը: Ուկրաինայի հատուկ ծառայությունների սերժանտ Անդրեյ Անտոնենկոն հայտարարել է, որ իրեն մեղադրանք են առաջադրել լրագրողի սպանության գրծով:  Սերժանտը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և անհեթհեթություն համարել այն: 

Քաղաքականություն

Պատահարներ