Մոտենում ենք Չինաստանի հետ մեծ համաձայնագրի կնքմանը. Թրամփ

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքման օրը: Նախագահը այս մասին գրել է Թվիթերյան էջում: 

 

«Մոտենում ենք Չինաստանի հետ մեծ համաձայնագրի կնքմանը: Նրանք դա ուզում են: Մենք էլ ենք ուզում»,- գրել է Թրամփը: Նշենք, որ ԱՄՆ-ը և Չինաստանը արդեն մեկ տարուց ավել է գտնվում են այսպես կոչված, առևտրային պատերազմի մեջ: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ