ՈՒՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, որից 61-ը՝ չզեկուցվող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 61-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

 

-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

 

-Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին,

 

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

 

-«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,

-Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։

 

Քաղաքականություն

Պատահարներ