Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Suzuki-ի 18-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթրեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոպվել է Կապանի բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ