Քաղաքապետարանը ապամոնտաժում է ինքնակամ կրպակները. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ  քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները: «Կրպակի վրայի գրությունն այլեւս ակտուալ չէ, որովհետեւ Գյուղինստիտուտի այգում գտնվող ապօրինի կրպակն այլեւս չկա։ Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- գրել է նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ