Ստեղծվել է ձմեռային զորակոչին քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ.  ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

 

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 17-ին:

 

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

 

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 13:00-ն:

 

Քաղաքականություն

Պատահարներ