ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հաջողություն մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս է պետական կառավարման համակարգի. Փաշինյան

«Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի»,- կառավարության նիստին բարկացած ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը, որը հակասություններ էր առաջացել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանի միջև:
 

«Վարչապետի կաբինետում երբեմն խոսակցություններ են տեղի ունեցել, որ ասում են՝ այդ ատկատները, որ փակում եք, այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու: Ես կրկին ասում եմ, որ այս ամենը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս նախարարութունների, հերիք է այս կեղծիքի մեջ գանք ինչ-որ բան անենք: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում, իրավական համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ եղավ»,-ասաց նա և նշեց, որ միշտ էլ պատճառ կբերվի:

 

«Հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, քանի որ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ձայն է տվել և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի  ունենա»,-ասաց նա և նշեց, որ այս ռազմավարությունը երկու անգամ իր մոտ քննարկվել է: «Կարելի է ասել՝ ՊԵԿ-ը  ո՞վ է, որ ռազմավարություն է գրել, է դուք գրեիք,  ո՞վ է ձեր ձեռքից բռնել»,-հավելեց վարչապետը: Նշենք, որ ռազմավարությունը կառավարության անդամների կողմից ընդունվեց միաձայն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ