Տղամարդկանց մասին էլ գրեք, որ իմանան՝ իրանց էլ տեր կա. Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստի ն բռնությունը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ տղամարդկանց նկատմամբ բռնությանը։


«Պարոն վարչապետ, նոր պարոն Բադասյանին հարցնում եմ, թե տղամարդկանց մասով որևէ բան կա գրված, ասում է կանայք ավելի խոցելի է, կանանցն ենք գրում։ Բայց քանի որ իրավիճակ է փոխվել և անընդհատ իրավիճակ է փոխվում, տղամարդկանց բառը մեկ-մեկ պետք է շեշտվի, քանի որ տղամարդկանց նկատմամբ բռնությունն էլ է շատացել»,-նշեց նախարարը։

 

Վարչապետն էլ նկատեց, որ դա էլ է ներառված և գրված է, որ սեռով պայմանավորված բռնությունն անընդունելի է։
«Չէ, առանց կատակի, դա վերաբերում է նաև տղամարդկանց»,-ասաց Փաշինյանը։
Ցոլակյանն էլ արձագանքեց.«Չէ, ես ուրիշ բան չեմ ասում, ուղղակի մեկ-մեկ գրեք, որ տղամարդիկ էլ իմանանա, որ իրենց տեր կա»։

Քաղաքականություն

Պատահարներ