«Վարչապետը նամակս դրեց ծոցն ու ընթացք չտվեց»․ քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Այս պահին կառավարության շենքի դիմաց  Երանոսյան Մայրանուշ անունով ներկայացած կին սպառնում է ինքնահրկիզվել։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր տղան ավտովթարի հետևանքով ութ ամիս է՝ կոմայի մեջ է, սակայն ոչ մեկ իր դուռը չի բացել և չի հետաքրքրվել դեպքով։ 

 

Քաղաքացու խոսքով՝ իր որդին 29 տարեկան է, երեք զավակ ունի։

Ինքնահրկիզման փորձի պահին նրան մոտեցան ոստիկանները, ժամանեցին շտապօգնության աշխատակիցները, Կառավարության նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն էլ նրան հրավիրեց Կառավարության ընդունարան՝ խորհրդակցելության։

 

«Տղաս վարորդի կողքն է եղել, ոչ մեկին, ոչ մի բան չի եղել, միայն նրան է եղել, ուզում եմ վարչապետին տեսնել, նամակս նրան տվել եմ, վերցրեց դրեց ծոցը, ասեց ընթացք կտամ, սակայն չտվեց, արդեն երկու ամիս է ոչ մի ընթացք չկա»,-ասաց նա։ 

Կնոջ պահանջն այն է, որ իրազեկվի՝ ինչ է կատարվում որդու հետ, նրա խոսքով՝ իրեն չեն ասում իրականությունը։ 

Քաղաքականություն