ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքի առաջին փուլի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առևտրային գործարքի «առաջին փուլի» շուրջ և այժմ քայլեր կձեռնարկեն համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ: 

 

Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ն աստիճանաբար կչեղարկի չինական ապրանքների ներկրման սակագները, ինչն առաջանհերթություն է Պեկինի համար, հայտարարել է առևտրի փոխնախարար Վան Շոուվենը, հաղորդում է CNBC-ը: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարճ ժամկետում կստորագրեն, քանի որ դա պետք է և՛ Պեկինին և՛ Վաշինգտոնին: 

Քաղաքականություն

Պատահարներ