ԱԺ նախագահն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին և հանձնաժողովի անդամներին:

 

ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել նոր ձևավորված մարմնի աշխատանքներին:

 

Ինչպես նշվում է կողմերը զրուցել են հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների և այդ ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումների մասին:

Քաղաքականություն

Պատահարներ