Եվրոպական երկրները կարող են հայտնվել գազային կատակլիզմայի ռիսկի առաջ

Վիեննայում գազի հարցով ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը ավարտվել է: «Գազպրոմ»-ի և «Նավթոգազ»-ի պատվիրակության հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ, որին մասնակցել են «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Նավթոգազ»-ի գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն: Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը: 

 

Հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է Ուկրաինայի տարածքով ՌԴ-ից Եվրոպա տրանզիտ գազի փոխադրման պայմանագրի երկարացման հարցը: Նշենք, որ մինչև տարվա վերջ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, որի հետևանքով վտանգի տակ է դրվում եվրոպական պետություններ գազի ստաբիլ մատակարարումը: Այդ իսկ պատճառով այս հարցը գտնվում է եվրոպական երկրների մշտական ուշադրության կենտրոնում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ