ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել

Ցեղասպանությունների կանխարգելման եւ արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման եւ արդարության վերականգնման նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: 

 

«Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի  գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։

 

Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող ՀՅԴ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երկար տարիների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի։

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին եւ ընկերներին», ասված է հայտարարությունում:

Քաղաքականություն