Սևանի հիվանդանոցի աշխատակցի դին հայտնաբերել են սեփական մեքենայում

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր մեքենայում հայտնաբերվել է Սևան քաղաքի հիվանդանոցի դիահերձող-սանիտարի դին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ 63-ամյա տղամարդը մահացել է իր մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքում։

 

Տղամարդն, ամենայն հավանականությամբ, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, քանի որ մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել երկաթե էլեկտրասյանը։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Դեպքի հանգամանքները  պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո։



 

Քաղաքականություն

Պատահարներ