Թբիլիսիում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի հուշարձանը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Թբիլիսիի Երևանյան պուրակում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրելու ուղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի մշակույթի նախարարությունում  կազմակերպված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ` հայերեն և վրացերեն, զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

 

«Ցանկանում ենք Թումանյանի արձանը անպայման այս տարի տեղադրել Թբիլիսիում: Ունենք քաղաքապետարանի հետ նախնական համաձայնություն և ուղղակի տեղի հետ կապված կան որոշակի խնդիրներ: Երևանյան պուրակը, որտեղ տեղադրվելու է արձանը, հանդիսանում է մի քանի հոգու սեփականություն և հիմա փորձում ենք սեփականատերերի հետ բանակցել և Թումանյանի արձանը անպայման տեղադրել այնտեղ: Կարծում եմ, ճիշտ չի լինի, որ Թբիլիսիում Թումանյանի արձան չլինի »,- եզրափակեց Սադոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ